Թուրքերը քուրդ զինեալների դէմ

քիմիական զէնք են օգտագործում



Օգոստոս 13, 2010 13:07
Գերմանական մամուլն, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին, նշում է, որ թուրքական զինւած ուժերը քուրդ զինեալների դէմ քիմիական զէնք են օգտագործում։
Firat գործակալութիւնը, վկայակոչելով գերմանական Der Spigel, Die Welt, Die Tageszeitung թերթերին՝ նշել է, որ այս տարւայ յունիսի 1-ից Քուրդիստանի ինքնավար հատւածում եւ Թուրքիայի հարաւ-արեւելքում ուժգնացած արիւնալի բախումներում թուրքական զինւած ուժերը քուրդ զինեալների դէմ քիմիական զէնք են օգտագործում եւ մասնատում նրանց դիակները։
Der Spigel-ին տւած հարցազրոյցում, Գերմանիայի «Կանաչների կուսակցութեան» համանախագահ Կլաուդիա Ռոթը պնդել է, որ Թուրքիան այս փաստի կապակցութեամբ պէտք է պարզաբանում տայ։ Իսկ մէկ այլ գերմանացի պատգամաւոր` Պոլենզը նշել է, թէ անհրաժեշտ է միջազգային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի տւեալ խնդիրը։
Գերմանական Der Spigel թերթի «Թուրքերը քրդերին քիմիական զէնքով են սպանում» հրապարակման մէջ նշւում է, որ Համբուրգի համալսարանի կլինիկիայի զեկոյցի մէջ տեղ գտած տեղեկութեան համաձայն՝ քուրդ զինեալները սպանւել են քիմիական զէնքով։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: