Թուրք-ադրբեջանական կեղծիքի առաջն առնելու համար


պէտք է մշակւի միասնական պետական


քաղաքականութիւն



ԵՐԵՒԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիայի հայկական կազմակերպութիւնների դաշնութիւնը Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման փաստի կապակցութեամբ դիմել է Եւրոխորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանժնաժողովին: Այս մասին «Յենարան» ակումբում լրագրողների հետ օգոստոսի 11-ի հանդիպմանը յայտնեց Դաշնութեան նախագահ, «Լրագիր» հայատառ ամսաթերթի խմբագիր Գէորգ Մինասեանը:
Նա նշեց, որ կազմակերպութիւնը որոշակի աշխատանքներ է տանում բացայայտ սուտ եւ կեղծիք տարածող ադրբեջանական եւ թուրքական լոբբիստների դէմ: Ըստ նրա, միայն Անտվերպենում գործում են մօտ 80 թրքական կազմակերպութիւններ, որոնց ղեկավարներին Թուրքիայի հիւպատոսը պարբերաբար` ամիսը 1-2 անգամ, հաւաքում է եւ ուղղորդում նրանց գործունէութիւնը:
Գ.Մինասեանը գտնում է, որ թուրք-ադրբեջանական ստի եւ կեղծիքի առաջն առնելու համար պէտք է մշակւի միասնական պետական քաղաքականութիւն, ինչպէս նաեւ ակտիւացւի այդ ուղղութեամբ Բելգիայում Հայաստանի դեսպանատան գործունէութիւնը:

0 Պատգամ: