Թուրքիայի իշխող կուսակցութեան պատգամաւոր.–
Հայաստանի հետ յարաբերութիւնների մէկ վայրկեան առաջ կարգաւորումը բոլորի շահերից է բխում
18:04 / 30.01.2010
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան Ուրֆայից ընտրւած պատգամաւոր Աբդուլքադիր Էմին Օնենը յայտարարել է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների մէկ վայրկեան առաջ կարգաւորումը բոլորի շահերից է բխում:

Թուրքական Haberciniz կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակիցը նշել է հետեւեալը. «Ասում ենք Հայկական հարց:
Բայց չէ որ նա ի վերջոյ մեր հարեւանն է, իսկ մենք միշտ այս խնդիրը հաշւի չենք առել եւ մի կողմ ենք դրել: Հայ-թրքական յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւնների ստորագրումը ոչ բոլոր երկրների շահերից է բխում: Այդ թւում, դրա դէմ է Հայկական սփիւռքը:
Բայց մենք պէտք է յաղթահարենք այս հարցը»,-նշել է Էմին Օնենը եւ յիշեցրել, որ 2008-ի ամռանը Ռուսաստան-Վրաստան հակամարտութիւնից յետոյ Թուրքիան առաջարկեց Կովկասեան կայունութեան եւ անվտանգութեան պլատֆորմ ստեղծել: Այդ մտայղացմանը Վրաստանը, Հայաստանը, եւ Ռուսաստանը դրական են արձագանքել:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment