Աշխարհի ամենաէժան բջջային հեռախօսը

08:48 • 17.02.10
Vodafone բջջային օպերատորը Բարսելոնայում տեղի ունեցած բջջային համաժողովին ներկայացրել է աշխարհի ամենաէժան հեռախօսը` Vodafone 150-ը:
Ինչպէս հաղորդում է BBC-ն, սարքաւորման գինը 15 դոլարից էլ ցածր է: Հեռախօսը կը մատակարարւի զարգացող երկրներին:
Նոր բջջային հեռախօսի միջոցով հնարաւոր է կատարել զանգեր, ուղարկել և ընդունել հաղորդագրութիւններ, ինչպէս նաև կատարել բջջային վճարումներ: Vodafone 150-ի սկզբնական վաճառքները սպասւում են Հնդկաստանում, Թուրքիայում և ութ աֆրիկական երկրներում:Նշենք, որ աւելի թանկ տարբերակը` Vodafone 250-ը, ունի գունային էկրան և FM ռադիօ: Դրա արժէքն է մօտ 20 դոլար:


Tert.am

0 Պատգամ: