Թուրքերը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցով հիմա ել շւէդներին են սպառնում
17:36 / 16.02.2010
Շւէդիայում այցով գտնւած թուրք խորհրդարանականները իրենց անհանգստութիւնն են յայտնել շւէդական խորհրդարանում կրկին յայտնւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծի կապակցութեամբ։
Շւէդական խորհրդարանը նախատեսում է երկու շաբաթւայ ընթացքում քւէարկութեան դնել թուրքերի կողմից հայերի եւ ասորիների դէմ իրականացրած ցեղասպանութիւնը ճանաչող օրինագիծ։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատւիրակութիւնը շւէդական կողմին զգուշացրել է, որ յիշեալ բանաձեւը ընդունւելու պարագայում դժւարութիւններ կառաջանան թուրք-շւէդական յարաբերութիւններում եւ կը վնասեն ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացին Թուրքիայի խորհրդարանում։
Zaman-ին տեղեկութիւններ յայտնած աղբիւրները նշում են, որ շւէդական իշխանութիւնները ցանկանում են, որ տւեալ օրինագիծը քննարկւի ոչ թէ խորհրդարանում, այլ պատմական յանձնաժողովում, սակայն օրինագծի խորհրդարան անցկացումը կասեցնելու նրանց գործողութիւնները դժւար թէ արդիւնք տան։
Յիշեալ աղբիւրները նշում են նաեւ, որ նման օրինագծեր ամէն տարի մտնում են շւէդական խորհրդարան եւ մերժւում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment