Tuesday, February 16, 2010

Բակօ Սահակեան.–

Բակօ Սահակեան.–
Առանց ԼՂՀ մասնակցութեան փաստաթղթի
մշակումն անհնար է.
16:18 • 16.02.10
Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առնչութեամբ որևէ փաստաթղթի մշակումն առանց ԼՂՀ մասնակցութեան անհնար է:
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպումից յետոյ այսօր Երևանում յայտարարեց ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը:
Ըստ նրա` թարմացւած Մադրիդեան սկզբունքները և առանց ԼՂՀ մասնակցութեան մշակւող այլ փաստաթղթերը չեն կարող վերջնականապէս իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում, քանի որ դրանք ԼՂՀ-ի հետ փաստաթղթերի քննարկման անհրաժեշտութիւն են պարունակում։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող ռազմատենչ յայտարարութիւններին` ԼՂՀ նախագահը դրանք բնութագրեց որպէս ահաբեկչութեան նոր տեսակ և ձև, որոնք կանխելու համար, ըստ նրա, միջազգային հանրութիւնը քայլեր չի ձեռնարկում:«Յոյսով ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահն իր լիազօրութիւնների շրջանակներում համապատասխան աշխատանքներ կիրականացնի, որոնք կարող են Ադրբեջանին բերել աւելի կառուցողական դիրքորոշման, և դա միայն կը նպաստի բանակցային գործընթացի տրամաբանական զարգացմանը»,- յայտարարեց ԼՂՀ նախագահը:
Բակօ Սահակեանը նաև կարևորեց միջազգային կազմակերպութիւնների այցելութիւնները ԼՂՀ: Նա յայտնեց, որ այս առնչութեամբ ինքն առաջարկել է ԵԱՀԿ գործող նախագահին տարածաշրջանային այցերի ժամանակ այցելել Ստեփանակերտ: Հակառակ դէպքում, ըստ նրա, Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի համար չեն կարող արդիւնաւէտ լինել միջազգային կառոյցների ներկայացուցիչների այցերը տարածաշրջան` առանց ԼՂՀ այցելութեան:

Tert.am

0 Պատգամ: