Թրքական մամուլը կրկին սկանդալ է բարձրացնում Եւրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգի առնչութեամբ
16:37 / 16.02.2010
Թրքական մամուլը կրկին սկանդալ է բարձրացնում Եւրատեսիլում Հայաստանը ներկայացնող երգի բառերի հետ կապւած։
Թրքական մամուլի հրապարակումներում նշւում է, որ չնայած ֆավորիտը համարւում էր Էմմի-Միհրան զոյգը, բայց անսպասելի յաղթեց Եւա Ռիվասը, եւ պնդում են, որ Եւա Ռիվասի «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգի բովանդակութիւնը ակնարկում է Հայոց Ցեղասպանութիւնը։

Հէնց Հայոց Ցեղասպանութեան ակնարկն է վրդովւեցրել թուրք «հասարակութեան»ը։
Ներկայացնենք «Apricot stone» երգի բառերը՝ Քրիստ Մանարեանի թարգմանութեամբ.–
Ներկայացնենք «Apricot stone» երգի բառերը՝ Քրիստ Մանարեանի թարգմանութեամբ.–
Ծիրանի կորիզ
Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. «Իմանաս`
Դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թէ կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`
Յիշիր, զաւակ, սիրով արա ամէն ինչ կեանքում»:
Նրա ասած ամէն խօսքին
Ականջ կախեցի,
Կեանքը մի պահ տխուր թւաց`
Երկար լացեցի:
Եւ մայրիկս այնժամ տւեց ինձ մի բուռ ծիրան,
Մի բուռ ծիրան` հողի համբոյր, արևը վրան:
Ծիրանի կորիզ
Բռիս մէջ պահած,
Հայրենի երկրից
Նւէր ինձ տրւած,
Ես քեզ կը դնեմ
Պաղած հողի մէջ,
Որ դու վերսկսես
Քո պտոյտն անվերջ…
Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հիւսի,
Բայց որքան էլ հողմը խենթ
Օտար երգը իր հիւսի`
Սէր կայ անբիծ, սրտիս տակ,
Որ հոգիս դարձնում է տաք:Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment