Լեռնային Ղարաաղի կարգավիճակի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը
20:30 / 16.02.2010
Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամադեարովի երէկ Բաքւում արած այն յայտարարութեանը, թէ ինքը ԼՂ ապագայ կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ գլխաւոր հարցը դա «գրաւեալ տարածքների» խնդրի լուծումն է եւ իրենց տներ փախստականների վերադարձը:
«Կարեւորն այն չէ, թէ ով եւ ինչպէս է տեսնում, այլ` թէ ով է որոշում: Իսկ այս հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այդ մասին յստակ ասւած է նաեւ Մադրիդեան փաստաթղթի որոշ մանրամասներում, որոնք հրապարակւեցին լ’Ակւիլայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների յայտարարութիւնից անմիջապէս յետոյ: Եթէ Ադրբեջանը դէմ է արտայայտւում այս հիմնարար մօտեցմանը, ապա փաստօրէն խոչընդոտում է կարգաւորման գործընթացը»,- այս կապակցութեամբ ասել է Է. Նալբանդեանն ու յաւելել, որ Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգաւորմանը խոչընդոտում է նաեւ դէմ արտայայտւելով բանակցութիւններին Ղարաբաղի մասնակցութեանը, որովհետեւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցութեան անհնար է առաջ մղել կարգաւորումը:
«Ինչ վերաբերում է հակամարտութեան հետեւանքների վերացմանը, ապա հարկաւոր է նկատի ունենալ, որ պիտի լուծւեն նաեւ Մարտակերտի, Մարտունու եւ Շահումեանի շրջանների Ադրբեջանի կողմից օկուպացւած (զաւթւած) տարածքների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հարցերը:
Եւ իհարկէ, հակամարտութեան հետեւանքների վերացման հարցը պէտք է լուծւի հակամարտութեան պատճառների հետ զուգահեռ: Այս բոլոր հարցերը պէտք է լուծել բանակցութիւնների միջոցով, փոխհամաձայնութեան հիման վրայ եւ խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment