Թուրքիայում հայկական եկեղեցին այլևս չի օգտագործւի որպէս մարզասրահ!!!
18:14 • 16.02.10
Թուրքիայի իշխանութիւնները որոշել են վերացնել Կեսարիայի Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցում երկար տարիներ տեղակայւած մարզասրահը։
Այս մասին Anadolu գործակալութեան հետ հարցազրոյցում յայտարարել է Թուրքիայի երիտասարդութեան և սպորտի հարցերով նախարարութեան Կեսարիա նահանգի պատասխանատու Եահյա Շահինը։«Կառուցւում են նոր մարզասրահներ, և մենք վերջ ենք դնում եկեղեցում սպորտային գործունէութեանը՝ այն տեղափոխելով մարզասրահներ»,- ասել է Շահինը՝ աւելացնելով, որ հնարաւոր է՝ եկեղեցին վերաբացւի որպէս թանգարան։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment