Հայ խաղաղարարները հասել են Աֆղանստան


16:43 / 15.02.2010
ՀՀ Զինեալ Ուժերի 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը փետրւարի 14-ին ժամանել է տեղակայման վայր` Կունդուզ քաղաք Աֆղանստանում Միջազգային անվտանգութեան աջակցութեան ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելութեանը մասնակցելու նպատակով:
Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են որ հայկական զօրախմբի հիմնական առաքելութիւնը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանաւակայանի անվտանգութեան ապահովումը:
Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:
Առաջիկայ շաբաթւայ ընթացքում հայկական զօրախումբը զբաղւած կը լինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգաւորմամբ: Փետրւարի 16-ին սպայակազմը կը մեկնի Կունդուզի օդանաւակայան` տեղանքին եւ կատարւելիք առաջադրանքին ծանօթանալու նպատակով:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: