Թուրքիայի իշխող կուսակցութեան մէջ Էրդողանի դէմ դաւադրութիւն են բացայայտել
14:28 / 16.02.2010
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան փոխնախագահ Ահմեդ Էդիփ Ուղուրը յայտարարել է, որ իրենց կուսակցութեան նախկին պատգամաւոր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, ով համարւում էր նաեւ վարչապետի աջ ձեռքը, իբր ծրագրել էր յեղաշրջման արդիւնքում դառնալ Թուրքիայի վարչապետ։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրան Չոմեզը, հասկանալով, որ այլեւս չի կարող պատգամաւոր ընտրւել, գնացել է դաւաճանութեան։ Վերջինս սկսել է համագործակցել Թուրքիայի իշխանութիւններին տապալել ծրագրած խմբաւորումների հետ եւ պահանջել է յեղաշրջումից յետոյ իրեն դարձնել վարչապետ։
2008-ի ապրիլին Թուրան Չոմեզը հեռացւել է «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնից՝ կուսակցութեանը վիրաւորելու պատճառաբանութեամբ, իսկ արդէն Յուլիսին դատարանը նրա հանդէպ ձերբակալման որոշում է կայացրել՝ «Էրգենեկոնի» (ենթադրեալ ահաբեկչական կազմակերպութիւն, որը նախաձեռնել էր տապալել թուրքական ներկայիս իշխանութեանը) գործի շրջանակներում։ Չոմեզն էլ արագ հեռացել է Անգլիա։
Հայ հասարակութեանը Թուրան Չոմեզը յայտնի է նրանով, որ 2004-ին ապրիլի 24-ից առաջ եղել է Հայաստանում, մասնակցել հեռուստահաղորդման, իսկ Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մէկի պահանջով մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգել է 1915-ի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment