Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը Հայոց Ցեղասպանութեան խնդրի հետ կապւած հարցին խուսափողական պատասխան է տւել
13:26 / 16.02.2010
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջէյմզ Ջեֆրին այցելել է թուրքական խորհրդարան եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Ջեֆրին յոյս է յայտնել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն Իրանում կը կարողանայ ցանկալի արդիւնքների հասնել՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապւած։ «Մենք այս գործընթացում Թուրքիայից շատ բան ենք սպասում»,-նշել է Ջէյմզ Ջեֆրին։
Իսկ Հայոց Ցեղասպանութեան խնդրի հետ կապւած հարցին Ջեֆրին այլ կերպ է պատասխանել. «ԱՄՆ-ը գտնում է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը շատ օգտակար է։ ԱՄՆ-ը աջակցում է այս հարցում երկու երկրների խորհրդարաններում ընթացող գործընթացին եւ շատ է կարեւորում ճանապարհային քարտէզը»,-պատասխանել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջէյմզ Ջեֆրին։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment