Խորհրդարանական դիմութիւնն ու ընդդիմութիւնը համամիտ են Ադրբեջանի կոշտ դիրքորոշմանը կոշտ ձեւով պատասխանելուն
14:46 / 22.03.2010
Երեւանի եւ Բաքւի միջեւ խաղաղ պայմանագիր ստորագրելու՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկին Ադրբեջանի արտգործնախարարութեան յայտարարութիւնը եւս մէկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր ձեռագիրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը:
«Ադրբեջանը Ղարաբաղեան հարցում պատրաստ չէ կառուցողական երկխօսութեան, եւ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան յայտարարութիւնը դրա վառ ապացոյցն է»,- ընգդծել է նա: Պատասխանելով հարցին՝ հնարաւոր է արդեօք, որ Բաքւի պատասխանը ազդանշան դառնայ ռազմական գործողութիւնների վերսկսման համար, Սահակեանը նշեց, թէ պատերազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը միշտ էլ կայ, յատկապէս հակամարտութեան մասնակից երկրներում ներքաղաքական գործընթացների ակտիւացման ֆոնին: «Իսկ ես յիշեցնեմ, որ այս տարի Լեռնային Ղարաբաղում ընտրութիւններ են լինելու»,- ասել է Սահակեանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի յայտարարութեանը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհնարինութեան մասին, Գալուստ Սահակեանը նկատեց, թէ Լեռնային Ղարաբաղը երբէք չի եղել անկախ Ադրբեջանի մաս եւ այդ հարցում տարածքային ամբողջականութեան սկզբունքի կիրառումը անտեղի է: «Եւ ընդհանրապէս տարածքային ամբողջականութեան սկզբունքը չի կարող գերակայել ինքնորոշման իրաւունքին: Եթէ աշխարհը ղեկավարւէր պետութիւնների տարածքային ամբողջականութեան սկզբունքով, այսօր քարտէզի վրայ 15 պետութիւն կլիներ: Հետեւաբար շատ դէպքերում նախապատւութիւնը տրւում է ինքնորոշման իրաւունքին»,- ասել է Գալուստ Սահակեանը:
Իր հերթին ընդդիմադիր «ժառանգութիւն» կուսակցութեան խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը նոյնպէս նշել է, թէ Ադրբեջանի նախագահի եւ այդ երկրի ԱԳՆ-ի յայտարարութիւնները վկայում են պաշտօնական Բաքւի կոշտ եւ անզիջում դիրքորոշման մասին: «Բաքւի յայտարարութիւնները վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ զիջումների, հետեւաբար հայկական կողմի դիրքորոշումը պէտք է համարժէք լինի, մենք եւս չպէտք է գնանք միակողմանի զիջումների»,- ընդգծել է Սաֆարեանը:
Յիշեցնենք, որ օրերս Իլհամ Ալիեւը յայտարարել էր, թէ Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքնորոշւել Ադրբեջանի սահմաններից անդին, իսկ Ադրբեջանը երբէք չի ճանաչի այդ երկրի անկախութիւնը:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, պատասխանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի «Euronews» ալիքին տւած հարցազրոյցում հնչեցրած՝ ուժի չկիրառման պայմանագիր ստորագրելու առաջարկին, յայտարարել էր, թէ Բաքուն պատրաստ է, սակայն միայն Ադրբեջանի տարածքի ապազաւթումից յետոյ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment