Մարտի 25- 26-ը ՀՅԴ-ն նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով
Մարտ 23, 2010թ. 17:05
ՀՅԴ-ն մարտի 25- 26-ը նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով, որտեղ համակողմանիօրէն անդրադարձ կը կատարւի Հայաստանում առկայ սոցիալ- տնտեսական մարտահրաւէրներին` նշելով նաեւ դրանց հնարաւոր լուծումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է կուսակցութեան Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
Վերջինիս ձեւակերպմամբ` փորձ է արւելու տալ Հայաստանի սոցիալ- տնտեսական իրավիճակի ախտաճանաչումը եւ առաջարկւելու են հնարաւոր լուծումներ:
Ըստ Ռուստամեանի` հնչելու են խիստ գնահատականներ, որոնց շուրջ էլ լինելու են քննարկումները:

ArmAr.am

0 Պատգամ: