Հայերի ինքնութիւնը վիրաւորած թուրք կուսակցապետի երեւանեան «լոլոները»
16:00 / 23.03.2010
Երեւանում է գտնւում Թուրքիայի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցութեան ղեկավար Ջեմ Թոքերը, ով ուղիղ 10 օր առաջ՝ մարտի 13-ին արել է հայի ինքութիւնը եւ ինքնասիրութիւնը վիրաւորող յայտարարութիւն։
Վերջինս արդէն 5-րդ անգամ է այցելում Երեւան։ Հետախուզա-քարոզչական այցը լրիւ տեղաւորւում է թուրքերի աւանդական ապրիլեան այցերի հասկացողութեան կամ մինչ ապրիլ 24-եան ժեստերի շրջանակներում։
Ջեմ Թոքերը մարտի 23-ին Երեւանում Հայ լրագրողների հետ հանդիպմանը փորձեց իր կուսակցութեան անւանը համարժէք իրեն ցուցադրել։ Ամբողջ ասուլիսի ընթացքում Թոքերը աշխատում էր շեշտել, որ ինքը կողմնակից է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը, բայց….։ Բայց վերջինս դէմ է Հայ-թրքական արձանագրութիւնների շուտափոյթ վաւերացմանը եւ պնդում է, որ ժամանակ է պէտք երկու ժողովուրդների միջեւ վստահութիւնը վերականգնելու համար։ Այսինքն, նա նոյնպէս շատ պարզ հասկացնում է, որ թէ՛ իր, թէ՛ Թուրքիայի համար կարեւոր է ոչ թէ Հայ-թրքական յարաբերութիւնների դրական արդիւնքը, այլ դրա մասին գրելը, խօսելը, որպէսզի դրանցով կանխւի այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւերի ընդունումը։ Իհարկէ, թուրք գործիչը Հայ լրագրողների մօտ բարի եւ հանդուրժողական քաղաքական գործչի տպաւորութիւն թողնելու համար փորձեց ձեռքի հետ հերթապահ յայտարարութեամբ ճիշտ չհամարել Էրդողանի Լոնդոնում արած յայտնի յայտարարութիւնը։ Իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ չի մտածում թուրք կուսակցապետը, որ Հայաստանում կը գտնւեն մարդիկ, որոնք ուշադիր հետեւած կը լինեն Թուրքիայում իր հակահայկական գործունէութեանը։
Չծանրանալով նրա կողմից նախկինում արած յայտարարութիւններին, նշենք ուղիղ մէկ շաբաթ առաջ Ջեմ Թոքերի կողմից Հայի ինքութիւնը եւ ինքնասիրութիւնը վիրաւորած յայտարարութիւնը։ Զարմանալի թող չթւայ, բայց սոյն «հանդուրժող» գործիչը ամենախիստ ձեւով արձագանքեց ԱՄՆ-ի եւ Շւէդիայի կողմից Հայկական օրինագծերի ընդունմանը։ Թուրք գործիչը կասկածի տակ առաւ ԱՄՆ կոնգրէսմենների գիտակցական մակարդակը՝ հայկական նախագծին կողմ քւէարկելու տեսակէտից։ Իսկ ահա Շւէդիայի կողմից Ցեղասպանութեան ընդունումից յետոյ, երբ մի շարք թուրքական ազգայնական (ֆաշիստական) կուսակցութիւններ պարզապէս յայտարութիւններով բաւարարւեցին, Ջեմ Թոքերը իր կուսակիցների հետ բողոքի ակցիայ կազմակերպեց Ստամբուլում Շւէդիայի հիւպատոսութեան դէմ։ Թոքերը այդ բողոքի ակցիայի ընթացքում արել է հետեւեալ յայտարարութիւնը, որ այնուհետ տեղադրւել է իր կուսակցութեան կայքէջում։ «Հայոց Ցեղասպանութիւնը չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացիներին, որոնք նոյնիսկ չեն էլ խօսում դրա մասին։ Դրա մասին միայն Սփիւռքն է յիշում։ Հայաստանում երիտասարդները բողոքում են աղքատութիւնից, գործազրկութիւնից եւ դժւարութիւններից։ Եթէ այս պահին ասւի, որ Թուրքիան սահմանը բացում է եւ բոլորը առանց վիզայի կարող են անցնել՝ Հայաստանը մէկ օրում կը դատարկւի եւ Հայաստան անունով երկիր չի լինի։ Կրկին ուզում եմ զգուշացնել անգլիական խորհրդարանին, որ իրենք էլ եթէ ճանաչեն Հայոց Ցեղասպանութիւնը, դրանով կը դատապարտեն Հայաստանում շատ ծանր սոցիալական պայմաններում կեանքի համար կռիւ տւող հայ ժողովրդին»,-նշւել է սոյն թուրք գործչի յայտարութեան մէջ։
Կարծում ենք, որ վիրաւորական է գրել նոյնիսկ, թէ հայ ժողովրդին ո՞ւմ տեղն է դրել յիշեալ լաւ հրահանգաւորւած թուրք կուսակցապետը։ Եւ յոյսով ենք, որ վերջինիս Հայաստանում հիւրընկալած կազմակերպութիւնը հաշւի կառնի այս հանգամանքը, իսկ Հայ հասարակութիւնն էլ կը խորհի թէ ում հետ գործ ունի։ Չպէտք է մոռանալ ապրիլն է գալիս, թուրքական հետախուզա-քարոզչական պատւիրակութիւնների ներթափանցման շրջանը։

Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am
***
(Ընդգծումը՝ ինձանից է։ Վ.)
0 Պատգամ:
Post a Comment