Իլհամ Ալիեւ.–
Ադրբեջանը երբէք չի ճանաչի Ղարաբաղի անկախութիւնը
Հայ Ժողովուրդ.–
«Ադրբեջանի գնացքը վաղուց արդէն մեկնել է, իսկ Ղարաբաղը վաղուց անկախ պետութիւն է»։
17:29 / 20.03.2010
Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը գտնւում է կարգաւորման կարեւոր փուլում։ Մարտի 20-ին այս մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելոյթ ունենալով Բաքւի կենտրոնում Նովրուզ Բայրամի առթիւ կազմակերպւած միջոցառմանը։
«Այսօր մենք գտնւում են հակամարտութեան կարգաւորման վճռորոշ փուլում։ Կարելի է ասել, որ բանակցութիւնների հիմնական մասն արդէն աւարտւել է։ Առաջ քաշւած առաջարկները, մի քանի բացառութեամբ, համապատասխանում են Ադրբեջանի շահերին, ապահովում են տարածքային ամբողջականութիւնը, բռնազաւթւած տարածքների վերադարձը Ադրբեջանին»,-յայտարարել է Ալիեւը։
Ընդ որում, նրա խօսքով, Ադրբեջանը բանակցութիւնների ժամանակ ոչ մի քայլ չի զիջել իր սկզբունքային դիրքորոշումից։ «Մենք այսօր էլ հաւատարիմ ենք մեր դիրքորոշմանը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է վերականգնւի, „բռնազաւթած ուժերին“ պէտք է դուրս բերել բոլոր „բռնազաւթւած տարածքներից“, որտեղ պէտք է վերադառնան Ադրբեջանի քաղաքացիները։
Անհրաժեշտ է վերականգնել հաղորդակցութիւնը եւ , եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի, եւ անշուշտ ադրբեջանցիների համար, ովքեր անպայմանօրէն պէտք է վերադառնան այնտեղ, եւ Ղարաբաղը կստանայ ինքավար պետութեան բարձր կարգավիճակ»,-ընդգծել է Ալիեւը։
Նրա խօսքով, ապագայում պարզ կլինի, թէ յատկապէս ինչպիսի՞ն կը լինի այդ կարգավիճակը։ «Խօսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ 100 տարի յետոյ, երբէք էլ չի լինի։ Մենք չեն կարող դա ընդունել, եւ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Լեռնային Ղարաբաղը երբէք անկախ չի լինի։ Ադրբեջանը երբէք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»,-ընդգծել Ադրբեջանի նախագահը։ Ալիեւը հաւաստիացրել է, որ Ադրբեջանը կընդլայնի իր դիւանագիտական ջանքերը եւ դրա հետ մէկտեղ կօգտագործի իր բոլոր հնարաւորութիւնները՝ երկիրը քաղաքականապէս, տնտեսապէս եւ ռազմական առումով ուժեղացնելու համար։
«Մենք չենք թաքցնում դա, քանի որ Ադրբեջանը ապրում է պատերազմի պայմաններում։ Եւ պատահական չէ, որ մեր պետական ծախսերի մեծ մասը ուղղւած է պաշտպանութեանը։ Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումից յետոյ անհրաժեշտութիւն չի լինի կատարել ռազմական այդքան մեծ ծախսեր»,- 1news.az-ի հաղորդմամբ, յայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի այս բացայայտ ցինիզմը նորութիւն չէ հայերի համար։ Սակայն զարմանալին այն է, որ ո՛չ մեր պետական կամ դիւանագիտական մարմինները, ո՛չ էլ նոյնիսկ լրատւամիջոցները գրեթէ երբեւէ հարկ եղած կոշտութեամբ չեն արձագանքել նման ոտնձգութիւններին։ Մեր չափից դուրս «համեստութիւնը» ընկճում է ժողովրդի ոգին։ Հասկանալի է, որ մենք մեզ չենք կարող թոյլ տալ վայրահաչոցներին վայրահաչոցով պատասխանել, սակայն եթէ դիմացինդ վերջնագիր է ներկայացնում քեզ, ուրեմն պէտք է գոնէ նրան մատչելի լեզւով հասկացնես, որ 1994 թւականին վերջակէտ է դրւել ադրբեջանական վերջնագրերին, նոր վերջնագրերը Լեռնային Ղարաբաղում անվաւեր են համարւում։ Ադրբեջանի գնացքը վաղուց արդէն մեկնել է, իսկ Ղարաբաղը վաղուց անկախ պետութիւն է։ Եւ մեր ժողովուրդը հարկ եղած դէպքում կը գտնի բաւարար ուժ եւ կամք փակելու վայրահաչողի բերանը…թէ չէ լռում ենք, իսկ միջազգային հանրութիւնն էլ, ինչպէս յայտնի է, մեր համեստ լռութիւնը համաձայնութեան նշան է ընկալում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment