Առաջին փուլից արդէն,իսկական յաղթողին՝ WorldSuperStar Ռայիսային
Աստւածային ա՛մենաանգին պարգևը ստացած, շնորհաշատ համեստափայլ աղջնակ՝ Ռայիսա. գիտեմ արդէն անթիւ պատգամներ ստացած կը լինես աշխարհի չորս բոլորից ու էլ աւելացնելու որևէ խօսք անիմաստ բնոյթ է կրելու, բայց կը խնդրեմ թոյլ տաս ես էլ իմ հերթին որպէս երաժշտասէր անհատ,իմ ասելիքն ուղել Քեզ:
Սիրելիս, ես անձամբ չեմ հետևել սոյն նախագծին. (Քո ձայնային տւեալներին վաղուց եմ ծանօթ և եթէ յիշես,երկու տարի առաջ մի ձայնագրութեան հրաւիրեցի, աշխարհն էլ անգիտակցաբար հիացաւ դրանով):
Երևի այն հազւադէպ երկրպագուներից եմ եղել որը չի ցանկացել , շինծու յաղթանակին հասնելով-որը հափշտակեց անարժանը- ժամանակաւորապէս ուրախութիւն մաղթի բոլորիս,կրակի պէս բոցավառւի և միանգամից շիջնի՝իրական բարձունքներին հասնելուն վայել«կարող»՝քաղցրահնչիւն մեղեդու նորածիլ ու նուրբ՝ձայնալարերիդ թևերը...
Աստծոյ կամքով կատարւեց բարին. չկայ չարիք առանց բարիք. այդ նախագիծը զսպանակ էր, և անարդար դատողութիւնը՝ այն հակաուժը ,որը կը յաւակնէր դրան ու յարմար առիթում ազատւող ներուժով, մի ակնթարթում միջազգային հանդիսատէսի սրտերը կը գերէ...
Իրական քւէարկողը մարդուս հոգին է, նրան չե՛ս խաբի,այն՝ «վարձկանի» մատներով սեղմւած անսիրտ ու հոգի համակարգչի քւէարկութեան բանալիները ՉԷ՛...

ԲԵԹԻՆԱ ՅՈՎՍԷՓԵԱՆ

0 Պատգամ: