Դաշնակցութիւնն ամփոփում է Արձանագրութիւնների հասցրած վնասները
17:06 • 22.03.10
«Այս բանաձևի ընդունման թէ՛ մեխանիզմը, թէ՛ յարաբերակցութիւնն ու քննարկման ընթացքը ցոյց տւեցին, որ մեզ համար ստեղծւել են լուրջ բարդութիւններ։ Բնականաբար, այդ դժւարութիւնները պայմանաւորւած են հիմնականում Արձանագրութիւնների առկայութեամբ»,- այս մասին այսօրւայ ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով թիւ 252 բանաձևի հետագայ ճակատագրին:
Ըստ նրա` ակնյայտ է, որ բանաձևի քննարկումն ԱՄՆ կոնգրէսի լիագումար նիստում պահանջելու է լրացուցիչ ջանքեր, լրացուցիչ գործողութիւններ թէ՛ Սփիւռքից, և թէ՛ Հայաստանից։
«Ակնյայտ է նաև, որ ի տարբերութիւն նախորդ տարիների, այս անգամ 252 բանաձևը, որպէս Ցեղասպանութիւնը դատապարտող հիմնական փաստաթուղթ, զուտ քւէարկութեան տեսանկիւնից, քիչ հաւանական է, որ կարող է մտնել օրակարգ, թէև կախւած է նաև նրանից, թէ ԱՄՆ–ը իր քաղաքականութիւնը տարածաշրջանում և յատկապէս Թուրքիայի հետ ինչ հարթութեան վրայ կը տեղափոխւի»,- նշեց բանախօսը:
Մինասեանի համոզմամբ` Հայ-թրքական արձանագրութիւններն իրենց բավանդակութեամբ և էութեամբ հակասում են մեր ազգային և պետական շահերին։
«Ակնյայտ է, որ նախաձեռնողական քաղաքականութիւնն ամբողջութեամբ տապալւած է և վնաս է բերել Հայաստանի թէ՛ միջազգային հեղինակութեանը, թէ՛ ներքին համախմբման հնարաւորութեանը։ Եթէ մեր իշխանութիւնները ներկայում փորձում են նորից շահագրգռել Թուրքիային, որպէսզի Թուրքիան օր առաջ վաւերացնի այս արձանագրութիւնները, նշանակում է՝ նրանք այդպէս էլ դաս չեն առել և այդպէս էլ աւելի չեն խելոքացել, քան մինչև նախաձեռնութիւնն էր»,- ասաց նա:
Ըստ Մինասեանի` արձանագրութիւնների և այս գործընթացի պատճառած ակնյայտ վնասներից մէկն այն է, որ համաշխարհային մասշտաբով հայութեան միասնութիւնը ներկայումս առաւել վնասւել է։ «Եթէ իշխանութիւնները չեն տեսնում սա, կը նշանակի՝ նրանք ընդհանրապէս չեն էլ պատկերացնում մէկ ազգի գաղափարախօսութիւնը։ Կարծում եմ, որ սա է սխալներից մէկը, որ այդպէս էլ չենք կարողացել հասկանալ՝ Հայաստանը և հայ ժողովուրդը ուժեղ կարող է լինել, եթէ հիմնական գաղափարների շուրջ ողջ հայութիւնն է համախմբւում։ Իսկ այսօր Սփիւռքը օտարման լուրջ վտանգի առաջ է կանգնած»,- իր մտահոգութիւնները յայտնեց ՀՅԴ անդամը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment