Սերժ Սարգսեան.–
«Մենք, առաջին հերթին, խօսում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրաւունքի ճանաչման մասին »
Մարտ 20, 2010թ. 15:11
«Մենք չենք կարող հակամարտութեան հետևանքները վերացնել, եթէ չլուծենք դրա պատճառների հարցը: Ինչ վերաբերում է պատճառներին, մենք, առաջին հերթին, խօսում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրաւունքի ճանաչման մասին: Երբ այստեղ ձեռքբերում կունենանք, տարածաշրջանային հիմնախնդիրների յաղթահարման ուղղութեամբ հետագայ աշխատանքները հեշտ ու արագ կիրականացւեն»,- «Եւրանիւզ» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը:
Երկրի ղեկավարը միաժամանակ նշել է, որ ենթադրւելիք խաղաղութիւնը պէտք է երկարաժամկէտ հեռանկարներ ունենայ. «Ակնյայտ է, որ մենք` հայերս, աւելի շատ ենք հետաքրքրւած հակամարտութեան լուծման հարցում, սակայն` երկարաժամկէտ կտրւածքով` այնպէս, որ տարածաշրջանում վերականգնւի խաղաղութիւնն ու անվտանգութիւնը, այլ ոչ թէ Լեռնային Ղարաբաղն ուղղակի նւիրենք Ադրբեջանին, ինչը կը նշանակի Ղարաբաղի գոյութեան դադարեցում»:
Պատասխանելով «Եւրանիւզ»-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը յայտարարել է, թէ չի համաձայնի ԼՂՀ անկախութեանը, ՀՀ նախագահն ասել է. «Միջազգային հանրութիւնը մեզ առաջարկում է խնդիրը կարգաւորել միջազգային իրաւունքների երեք սկզբունքների հիման վրայ` ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան և ուժի չկիրառման: Օգտւելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահութեան հիմք կը դառնար ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Ղարաբաղում։ Այդ վստահութեան պայմաններում էլ կը սկսէինք խնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւնները: Մենք՝ հայերս, շատ լաւ ենք հասկանում, թէ ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը: Իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թէ ինչպէս են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչութեան ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանութիւնները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգութեան ուժերի (ԿԳԲ-ի յատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարաւոր զոհերի և զգալի նիւթական կորուստների: 1994թ. կնքւեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւնները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդութեամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացւած մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի հրահրումը և կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

0 Պատգամ:
Post a Comment