Նոր բացայայտումներ Հրանտ Դինքի սպանութեան գործում
22.03.2010
Գէորգ Ստամբոլցեան
վերջին «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանութիւնը երկրի Ռազմածովային ուժերի սպայակազմի կողմից կազմակերպւած դաւադրութեան մի մասն էր։
Անցած ուրբաթ Ստամբուլի 12-րդ քրէական դատարանում մեկնարկել է երեք պաշտօնաթող ծովակալների եւ Ռազմածովային ուժերի 30 սպաների դէմ յարուցւած քրէական գործի քննութիւնը։
Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը մի շարք իրեղէն ապացոյցներ է ներկայացրել։ Դրանց թւում է եղել 2009-ի գարնանը թուրքական բանակի պաշտօնաթող սպա Լեւենտ Բեքթաշի տանը յայտնաբերւած դաւադրութեան ծրագրի տեքստը պարունակող համակարգչային կրիչը։ Դատախազութեան պնդմամբ` գործողութիւնների «Քաֆես» (Ղաֆաս)` (թարգմանաբար «Վանդակ») անւանումը կրող այս պլանի գլխաւոր նպատակը ռազմական յեղաշրջման համար բաւարար նախադրեալների ստեղծումն էր։
Դատախազութեան ներկայացուցիչները պնդում են, որ այս գաղտնի ծրագրի առաջին փուլում կազմւել է Թուրքիայի կրօնական փոքրասմանութիւնները ներկայացնող ամենայայտնի գործիչների ցանկը։ Երկրորդ փուլում այս ցանկում տեղ գտած անձանց պէտք է սպառնալիքներով նամակներ ուղարկւէին։
Իրաւապահներին յաջողւել է ծրագրի այս հատւածի իրագործման առնւազն մէկ ապացոյց յայտնաբերել։ 2007-ին Ստամբուլի փոստային բաժանմունքներից մէկից սպառնալիքներ պարունակող երկու էջանոց նամակ է ուղարկւել քաղաքում գործող մի շարք հայկական դպրոցների ղեկավարներին։ «2007-ի մայիսի 3-ին ուղարկւած այս նամակները կրել են «Վերջին նախազգուշացում» վերնագիրը», - նշւած է մեղադրական եզրակացութիւնում։
Գործողութիւնների «Քաֆես» ծրագրի յաջորդ փուլում բանակի հետ սերտ կապեր ունեցող լրագրողներին յանձնարարւել էր լայնօրէն լուսաբանել կրօնական փորքամասնութիւնների հասցէին ուղղւած սպառնալիքների թեման` պնդելով, որ Էրդողանի կառավարութիւնն ի վիճակի չէ ապահովել բնակչութեան այս խմբերի անվտանգութիւնը։ Ծրագրի աւարտական փուլում էլ նախատեսւում էր մի շարք սպանութիւններ իրագործել, որոնց մեղքը բարդւելու էր իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան վրայ։
Իրաւապահները պնդում են, որ «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի, Տրապիզնում բնակւող կաթոլիկ հոգեւորական Անդրէա Սանտորոյի, Մալաթիայում բնակւող երեք քրիստոնեաների սպանութիւնները եւս այս պլանի մի մասն էին։
«Ծրագրի հեղինակները նախատեսում էին, որ այս յարձակումները հանրութեան շրջանում քաոսի կը յանգեցնեն, սակայն նրանց հաշւարկները չարդարացան», - գրում է «Զաման» օրաթերթը։

«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment