Sunday, March 21, 2010

Սերժ Սարգսեան.–

Սերժ Սարգսեան.–
Իրանցիները շատ կարևոր են մեզ համար

12:32 • 20.03.10
Մենք չենք կարող ստիպել մեր հարևաններին, այլ պետութիւնների առաջնորդներին մտածել այնպէս, ինչպէս մենք ենք մտածում: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Euronews հեռուստաալիքի հետ հարցազրոյցում` պատասխանելով այն հարցին, թէ հաշւի առնելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կարևորութիւնը Հայ ժողովրդի համար` ինչո՞ւ Երևանի պետական համալսարանը 2007թ. պարգևատրեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որը չի ընդունում Հոլոքոստը:
«Պէտք չէ անձնաւորել պատւաւոր կոչում շնորհելու փաստը, քանի որ դրա հետևում նախ և առաջ ընկած է ցանկութիւնը երախտագիտութիւն յայտնել այն երկրի ժողովրդին, որին ներկայացնում է այս կամ այն քաղաքական գործիչը: Իսկ իրանցիները մեր պատմական մօտ հարևաններն են և շատ կարևոր են մեզ համար»,- ասել է ՀՀ նախագահը:
Այն հարցին, թէ ԵՊՀ-ի որոշումը կը որակէի՞ք որպէս հայկական realpolitik, Սերժ Սարգսեանը պատասխանել է. «Ես դա կանւանէի համալսարանի յատուկ մօտեցումը նուրբ խնդրին, և այդ մօտեցումն այսօր շատ տարածւած է ժողովրդավարական երկրներում»:

Tert.am

0 Պատգամ: