ԱՄՆ զգուշացնում է իր քաղաքացիներին Թուրքիայում տիրող վտանգաւոր մթնոլորտի մասին
15:59 / 20.03.2010
ԱՄՆ պետ–դեպարտամենտը յայտարարութիւն է տարածել, որտեղ նշում է, որ Թուրքիայում գտնւող իր քաղաքացիների անվտանգութիւնը սպառնալիքի տակ է, հնարաւոր են ահաբեկչութիւններ եւ բռնութիւններ։ Յայտարարութիւնն արւել է մարտի 19-ին եւ ուժի մէջ է մինչեւ ապրիլի 30-ը։
Պետ–դեպարտամենտի պաշտօնական կայքում տեղադրւած յայտարարութեան մէջ նշւում է, որ Միացեալ Նահանգների քաղաքացիները պէտք է զգոյշ լինեն յատկապէս «Հեռացիր ամերիկա, սա մեր երկիրն է» ակցիաների ժամանակ։
Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել են աչալուրջ լինել մարտի 21-ից սկսւող Նովրուզ Բայրամի ժամանակ։ Թուրքիան անցած տարի այդ օրերին բողոքի ակցիաներ է անցկացրել եւ հնարաւոր է, որ դրանք շարունակւեն։
ԱՄՆ պետ–դեպարտամենտը կոչ է անում Թուրքիա մեկնող եւ այնտեղ գտնւող իրենց քաղաքացիներին հեռու մնալ հնարաւոր հանրահաւաքներից եւ ցոյցերից, քանի որ խաղաղ ցոյցերը կարող են վերածւել բախումների եւ բռնութիւնների։ «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի բնակիչներին՝ հեռու մնալ այն տարածքներից, որտեղ ցոյցեր են անցկացւում։ Յատկապէս պէտք է ուշադիր լինել այն վայրերում, որտեղ շատ ամերիկացիներ կան»։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: