Monday, March 22, 2010



Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը




19:30 / 22.03.2010
Մարտի 20-ի լոյս 21-ի գիշերը եւ ողջ օրւայ ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի որոշ հատւածներում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան համաձայն, ադրբեջանական կողմը Ղարաբաղեան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զէնքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Հորադիզի, Կորգանի, Քարաճուկ լեռան, Լեւոնարխի, Սեյսուլանի, Ջրաբերդի, Կարմիրաւանի, Թալիշի եւ այլ ուղղութիւններով:
ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը դադարեցրել է հրաձգութունը:

0 Պատգամ: