Ցեղասպանութեան փաստն ընդունող յայտնի թուրք դերասանուհուն սպառնում են սպանել
10:58 • 22.03.10
Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան փաստն ընդունելու համար սպառնում են սպանել թուրք յայտնի արւեստագէտ և դերասանուհի Փելին Բաթուին:
Այս մասին անձամբ յայտարարել է դերասանուհին Haberturk հեռուստաալիքով հեռարձակւող «Պատմութեան յետնասենեակը» ամէնշաբաթեայ հաղորդմանը:
Թուրք դիւանագէտ, դեսպան Ինալ Բաթուի դուստրը, օրեր առաջ նոյն հաղորդման ընթացքում ասել էր, որ «1915թ. իրադարձութիւնները Ցեղասպանութիւն» է, և սկսել էր արտասւել:
«Ամէնքս պէտք է ուշադրութիւն դարձնենք մեր խօսքերին, որովհետև անցած շաբաթւայ իմ խօսքերի պատճառով մահւան սպառնալիքներ եմ ստանում»,- յայտարարել է Բաթուն:
«Ես էլեկտրոնային նամակներ եմ ստանում` «Գնայ´, նրանց փաստաբանը դարձիր կոչերով»: Ես որևէ ազգի` ո՛չ հայի, ո՛չ թուրքի, ո՛չ էլ քրդի փաստաբանը չեմ… Ես ուղղակի ասում եմ` եկէք օբյէկտիւօրէն խօսենք կատարւածի մասին: Մեր ազգն այնքան անհանդուրժող է դարձել…»,- ասել է թուրք դերասանուհին` ակնարկելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած յայտարարութիւնները:
«Այս ամէնը սնող խմբեր կան։ Դարձել ենք անհանդուրժող մի ազգ: Վարչապետի խօսքերն էլ ոչնչի չեն նպաստում: Այդ պատճառով էլ մահւան սպառնալիքներ եմ ստանում»,- ասել է Բաթուն:Յիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, յայտարարելով, թէ հարկ եղած դէպքում Թուրքիայից ապօրինի բնակւող 100 հազար հայերին վտարելու մասին իր խօսքերն աղաւաղւել են, դրա համար մեղադրել էր թուրքական և միջազգային ԶԼՄ-ներին:«Իմ խօսքերը որևէ առնչութիւն չունեն մեր հայ քաղաքացիների հետ... Կոչ եմ անում բոլոր յօդւածագիրներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աղաւաղել իմ խօսքերը, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինձ հումանիզմի դասեր տալ, բոլոր նրանց, ովքեր ինձ կոչ են անում ներողութիւն խնդրել, փաստաբանի ձեր պարտականութիւնը կատարէք յաւուր պատշաճի: Մենք լաւ գիտենք, թէ ումից ենք ներողութիւն խնդրելու: Դուք նախ թուրք ազգի փաստաբանը դարձէք, դա սովորէք, յետոյ նոր փորձէք մեզ հումանիզմի դասեր տալ»,- յայտարարել էր Էրդողանը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment