11:28 • 23.03.10
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հարկ եղած դէպքում 100 հազար ապօրինի բնակւող հայերին վտարելու մասին յայտարարութեան առնչութեամբ դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Մարդու իրաւունքների հարցերով զբաղւող յանձնաժողովին:
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ` Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնից պատգամաւորներ Ահմեթ Էրսինի, Չեթին Սոսյալի, Մալիք Էջդեր Օզդեմիրի` Մարդու իրաւունքների հարցերով զբաղւող յանձնաժողովի նախագահին ներկայացրած համատեղ դիմումում նշւում է.
«Խնդրոյ առարկայ 100 հազար հայերը, որոնց մեծամասնութիւնը կանայք են և երեխաներ, օրինական և անօրինական ճանապարհներով մուտք են գործել մեր երկիր: Նրանցից տասնեակ հազարաւորները մտել են Թուրքիա «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեան ղեկավարման շրջանում: Այդ պատճառով անտեսւել է երկրում նրանց ապօրինի գտնւելու հանգամանքը: Վարչապետը Հայոց Ցեղասպանութեան պնդումների առնչութեամբ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ հայկական սփիւռքի դէմ ակտիւ դիւանագիտական պայքար մղելու փոխարէն փորձում է Թուրքիայում գտնւող և կարծես գերու կարգավիճակում յայտնւած 100 հազար հայերին երկրից արտաքսելու սպառնալիքով արդիւնքի հասնել, ինչը հակասում է մարդու իրաւունքերի սկզբունքներին: Այդ պատճառով պահանջում ենք հաստատել, որ մեր երկրում ապօրինի աշխատող հայերի մասին վարչապետի արած յայտարարութիւններն ու մօտեցումը հակասում են մարդու իրաւունքների սկզբունքներին»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment