Էրդողանն առաջնորդւում է իր ցեղասպան նախնիների գործելաոճով



Մարտ 20, 2010թ. 11:42
Թուրքիայի իշխանական «Արդարութիւն և զարգացում» կուսակցական կառոյցներում անցկացւել է հերթական քննարկումը` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ:
Թրքական «Հիւրրիյէթ»-ի փոխնցմամբ ելոյթով հանդէս է եկել վարչապետ Էրդողանը:
Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան միջազզային ճանաչման գործընթացին և իր խօսքն ուղղելով իր պապերի ձեռքով ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի ժառանգներին, քոչւոր նախնիների գործելոճին հաւատարիմ Էրդողանը սպառնացել է հայութեանը, թէ.«Դուք դրա համար թանկ էք վճարելու»: Ապա, յաւելել, թէ ամէն տեսակ նախաձեռնութեան հետևանքի գինը շատ թանկ է լինելու: Ընդ որում, դա վճարելու են ոչ թէ Թուրքիան ու թուրք ժողովուրդը, այլ յետին միտք ունեցող նախաձեռնութեան հեղինակներն ու նրանց աջակիցները»,- յայտարարել է թրքական կառավարութեան ղեկավարը:

ArmAr.

0 Պատգամ: