Հայաստանի ԱԳՆ.–
Թուրքիայի իշխանութիւններն առաջնորդւում են Օսմանեան կայսրութեան արժէհամակարգով
12:57 / 22.03.2010
Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնները, խօսելով հայերի տեղահանումների մասին, շարունակում են առաջնորդւել ոչ թէ եւրոպական, այլ Օսմանեան կայսրութեան արժէքային համակարգով: Այդ մասին յայտարարել է Հայաստանի փոխ–արտգործնախարար Արման Կիրակոսեանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը՝ Թուրքիայում ապօրինի բնակւող հայերին արտաքսելու հնարաւորութեան մասին: «Խօսելով իբրեւ թէ ծանր դրութեան մէջ յայտնւած ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց յանապազօրեայ հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնաւոր թուրք գաղթականների առկայութեան մասին»,- նշել է Արման Կիրակոսեանն ու յաւելել. «Ցաւում եմ, որ Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայերի ցեղասպանութեան 95-րդ տարելիցի նախաշէմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնները, խօսելով հայերի տեղահանումների մասին, շարունակում են առաջնորդւել ոչ թէ եւրոպական, այլ Օսմանեան կայսրութեան արժէքային համակարգով»:
Յիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը յայտարարել էր, թէ անհրաժեշտութեան դէպքում Թուրքիայում ապօրինի բնակւող եւ աշխատող հայերին, որոնց թիւը, ըստ Էրդողանի հասնում է 100 հազարի, կարտաքսեն երկրից:
Յիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը յայտարարել էր, թէ անհրաժեշտութեան դէպքում Թուրքիայում ապօրինի բնակւող եւ աշխատող հայերին, որոնց թիւը, ըստ Էրդողանի հասնում է 100 հազարի, կարտաքսեն երկրից:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment