ՀՀ-ում Անգլիայի նախկին դեսպան.–
«Ես հիացած եմ Կոնգրէսի որոշմամբ` տեղի չտալ ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ վարչակազմի ճնշումներին»
Չեմ կարծում, թէ թուրքերը համարձակութիւն կունենան ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները խզելու
12:07 / 09.03.2010
«Քանի դեռ Բրիտանիայի ու Թուրքիայի յարաբերութիւնները հիմնւած են տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերի վրայ, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը այս երկրում չի քննարկւի», — Լոնդոնի տնտեսագիտութեան ինստիտուտում (LSE) Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ յայտարարել է բրիտանացի դիւանագէտ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դէյվիդ Միլլերը:
Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը, քննարկման առիթը եղել է «Կապոյտ գիրք» վաւերագրական ֆիլմի ցուցադրումը, սակայն այն համընկել է ԱՄՆ-ի Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունման հետ:
Բրիտանացի դիւանագետը, խօսելով ԱՄՆ-ի Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի որոշման մասին` ասաց, որ չի կարծում, թէ այն էական ազդեցութիւն կունենայ Հայ-թրքական յարաբերութիւնների վրայ: «Ես ուղղակի հիացած եմ Կոնգրէսի որոշմամբ` տեղի չտալ ոչ Թուրքիայի, ոչ էլ ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ճնշումներին: Թէեւ Հիլարի Քլինթոնը պնդում է, թէ Ցեղասպանութեան ճանաչումը վատ հետեւանքներ կունենայ Հայ-թրքական յարաբերութիւնների վրայ, ես այդպէս չեմ կարծում», — կարծիք է յայտնել դիւանագէտը. — «Թուրքերն, իհարկէ, մեծ աղմուկ կը բարձրացնեն, ինչպէս միշտ: Այդպէս եղաւ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման ժամանակ: Թուրքիան յետ կանչեց դեսպանին, սառեցրեց յարաբերութիւնները, բողոքի ալիք սկսեց: Բայց դա տեւեց ընդամէնը մի քանի շաբաթ: Չեմ կարծում, թէ թուրքերը համարձակութիւն կունենան ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները խզելու: Իսկ Հայ-թրքական յարաբերութիւններում էական փոփոխութիւններ չեն լինի»։
Բրիտանիայի արտաքին քաղաքականութիւնը շատ լաւ հասկանալով` Դէյվիդ Միլլերն անկեղծօրէն ասել է, որ հայկական խնդիրը առաջիկայում դժւար թէ լինի Բրիտանիայի կառավարութեան կամ խորհրդարանի օրակարգում:
Իր հերթին, Լորդերի պալատի անդամ Լորդ Էրիկ Էյվբուրին՝ այն քչերից, որ հետաքրքրւած է հայկական խնդրով ու փորձում է այն լսելի դարձնել իր երկրում, ասել է.
«Մեզ պէտք են համառոտ եւ ամփոփ նիւթեր` խորհրդարանականներին խնդրի մասին տեղեկացնելու համար: Բրիտանական խորհրդարանում գործում է „բրիտանա-հայկական խորհրդարանական խումբ“, որը սակայն փոքր է: Առաջիկայում մեզ մօտ ընտրութիւններ են, եւ դա լաւ առիթ է թեկնածուներին նամակ ուղարկելու եւ հարցնելու նրանց կարծիքը Հայոց Ցեղասպանութեան մասին»,- ասել է Էյվբուրին:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment