Կատալոնիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը
17:54 • 05.03.10
Բարսելոնում գործող Հայաստանի հետ բարեկամութեան միութեան անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամաւոր Մարիա Ռոսա Ֆորտունիի և Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնութիւն կազմող կուսակցութեան իրաւական հարցերի գրասենեակի ղեկավար Խոզէ Սամարտինի նախաձեռնութեամբ փետրւարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ մամուլի վարչութիւնից։
Մասնաւորապէս, որոշման փաստաթղթում, ասւում է, որ 1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունւած ցեղասպանութեան յանցանքի կանխման և դատապարտման մասին ՄԱԿ–ի Կոնվենցիայի համաձայն՝ 1915 - 1921թթ. Հայ ժողովրդի դէմ իրականացւած գործողութիւնները համարւում են իսկական Ցեղասպանութիւն:
Կատալոնիայի խորհրդարանը նաև կառավարութեանը կոչ է անում աջակցել Հայաստանի և Թուրքիայի ջանքերին, ինչպէս նաև արևմտեան երկրների դիւանագիտական ջանքերին, որոնք հնարաւոր են դարձրել Ցիւրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրութիւնների ստորագրումը։

Tert.am

0 Պատգամ: