ՀՀ Զինւած ուժերը վնասազերծել են Ադրբեջանից Հայաստան ներխուժած զինւած դիվերսիոն խմբին
18:08 / 05.03.2010
Մարտի 3-ի լոյս 4-ի գիշերը ՀՀ Տաւուշի մարզի Կօթի գիւղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինւած դիվերսիոն խումբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Ըստ այդմ, պետական սահմանն անցած խումբը զբաղւել է նաև աւազակային գործողութիւններով և անասնագողութեամբ:
Հայկական կողմի ձեռնարկած յատուկ միջոցառումների արդիւնքում խումբը վնասազերծւել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մէկ դիակ գտնւում է հայկական տարածքում, ծանր վիրաւորւած ևս մէկ դիվերսանտ մահացել է հիւանդանոց տեղափոխելու ճանապարհին, մէկ այլ դիակ ենթադրաբար գտնւում է չեզոք գօտում:
Դիվերսիոն խմբի վիրաւոր միւս անդամներին յաջողւել է փախչել և անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր և վիրաւորներ չկան:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: