Ինչո՞ւ հայկական օրինագծին չքւէարկեց վերջին`46-րդ անդամը
10:57 / 06.03.2010
ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում մարտի 4-ին ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող 252 հայկական բանաձեւին չքւէարկեց վերջին` 46-րդ կոնգրէսականը՝ ինչը լուրջ կասկածների տեղիք էր տւել շատերին:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` տեխասցի կոնգրէսական Շէյլա Ջեքսոն Լին գտնւում էր ԱՄՆ պաշտպանութեան արդիւնաբերութեան ընկերութիւնների ճնշման տակ, որոնց ձեռնարկութիւնների մեծ մասը գտնւում է հէնց Տեխասում: Ի դէպ, Շէյլա Ջեքսոն Լին տարիներ ի վեր եղել է հայկական բանաձեւերի կողմնակիցը: Այսպիսով, վերջինս բանաձեւի քւէարկութիւնից առաջ յայտնւել էր մի կողմից թուրքական, միւս կողմից հայկական լոբբիի ճնշման տակ: Քննարկումների ժամանակ կոնգրէսականը ելոյթ էր ունեցել՝ նկատելով, որ կողմ է քւէրակելու բանաձեւի օգտին, սակայն քւէարկութեան վերջին րոպէներին մտնելով նիստերի դահլիճ եւ տեսնելով, որ յարաբերակցութիւնը 23:22 է յօգուտ բանաձեւի, որոշել է չքւէարկել եւ դրանով զերծ մնալ տեխասեան ռազմարդիւնաբերական ընկերութիւնների հետ լարւածութիւնից, միաժամանակ չնեղացնել նաեւ հայերին:
Յիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանական հինգ հսկաները դիմել էին յանձնաժողովին՝ կոչ անելով չընդունել բանաձեւը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment