Սաբինա Ֆրեյզեր. Հայ-թրքական գործընթացը եւ ԼՂ խնդիրը չեն կարող կապւած լինել իրար հետ եւ խանգարել մէկը միւսին
13:07 / 06.03.2010
Հայ-թրքական գործընթացը եւ ԼՂ խնդիրը չեն կարող կապւած լինել իրար հետ եւ խանգարել մէկը միւսին: Այդ մասին յայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եւրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը՝ «Ժամանակ» թերթին տւած հարցազրոյցում:
Ըստ Ֆրեյզերի՝ Թուրքիան կարող է օգտագործել այդ հռետորաբանութիւնը ԼՂ գործընթացում ադրբեջանանպաստ հանգուցալուծում ապահովելու համար: «Թուրքիայի համար շատ դժւար է խորհրդարանի առջեւ արձանագրութիւնների հարցում վստահութեան քւէ ստանալ՝ առանց ԼՂ խնդրում զգալի տեղաշարժի»,- նկատել է փորձագէտը:
ՄՃԽ ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թէ պատերազմին ենք աւելի մօտ, թէ խաղաղութեանը, նշել է, որ «դժբախտաբար, պատերազմի հաւանականութիւնը մշտապէս մեծ է, ինչպէս գիտէք` Հայաստանը եւ Ադրբեջանը մեծացնում են իրենց ռազմական բիւջէն, իհարկէ, Ադրբեջանը առաւելապէս»:
«Բայց դրան զուգահեռ` չեմ կարող չյիշել անցեալ տարւայ դինամիկան կարգաւորման գործընթացում, յատկապէս այժմ, որ Ադրբեջանը համաձայնել է Մադրիդեան նորացւած առաջարկներին: Յուսով ենք, որ Հայաստանը եւս իր համաձայնութիւնը կը տայ դրանց` թուլացնելով այս ճակատում առկայ լարումը»,- նշել է Ֆրեյզերը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment