ANCA-ն Օբամային կոչ է անում չդառնալ Թուրքիայի յանցաւոր քաղաքականութեան մեղսակիցը
Եթէ յիշում էք, լինելով սենատոր, դուք քննադատել էք Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշի քաղաքականութիւնը՝ ուղղւած Ցեղասպանութեան հարցում լռելուն, այն աններելի որակելով:
12:43 / 09.03.2010
Ամերիկայի հայկական ազգային կոմիտէի (ANCA) նախագահ Քեն Խաչիկեանը ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ 252 բանաձեւի ընդունումից յետոյ նամակով դիմել է Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:
Նամակում, մասնաւորապես ասւած է.
«Ես գրում եմ Ձեզ ամերիկահայերի, ԱՄՆ Հայ համայնքի բարեկամների եւ մեր ազգի այն ներկայացուցիչների անունից, որոնք հանդէս են գալիս ցեղասպանութիւնների դէմ կանխարգելիչ միջոցների օգտին:
Մենք մեր խորը հիասթափութիւնն ենք յայտնում ձեր վերջին արշաւի կապակցութեամբ, որը միտւած է արգելակել Կոմիտէի կողմից Ցեղասպանութեան փաստի ճանաչումը: Ձեր վարչակազմի քայքայիչ գործունէութիւնը Ձեր կողմից տւած խոստումը չկատարելու ֆոնին յստակ վկայութիւն է, որ Դուք չէք կատարել նախընտրական քարոզարշաւի ժամանակ ստանձնած պարտաւորութիւնները:
Եթէ յիշում էք, լինելով սենատոր, դուք քննադատել էք Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշի քաղաքականութիւնը՝ ուղղւած Ցեղասպանութեան հարցում լռելուն, այն աններելի որակելով:
Պարոն նախագահ, այդ կերպ, դուք դառնում էք Թուրքիայի յանցաւոր քաղաքականութեան մեղսակիցը: Ես Ձեզ կոչ եմ անում կատարել Ձեր խոստումը»:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment