Հայկական լոբբին ազդե՞լ է, թէ՞ չի ազդել
Կոնգրէսի որոշման վրայ
«Անվիճելի է սփիւռքահայութեան դերը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում»

16:48 • 09.03.10
ԱԺ պատգամաւոր Վարդան Խաչատրեանը համաձայն չէ, որ ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովի որոշման վրայ (թիւ 252 բանաձևի ընդունումը) ազդել է հայկական լոբբին։ Ինչ վերաբերում է մէկ ձայնի տարբերութեանը, ապա ԱԺ պատգամաւորը նշեց, որ դա ամերիկեան կողմի հաշւարկւած քայլն էր։
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Խաչատրեանն ասաց, որ այդ հարցում վերջնական որոշում կը կայացնի Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։
Իր հերթին «Հ. Յ.Դաշնակցութեան» պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանը հակառակ կարծիքին է հակւած։ Ըստ նրա՝ յանձնաժողովի որոշման մէջ մեծ դեր է ունեցել հէնց հայկական սփիւռքը։ Նա յիշեցրեց, որ անվիճելի է սփիւռքահայութեան դերը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործում։

Tert.am

0 Պատգամ: