ԱՄՆ Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւն ընդունւեց
00:32 / 05.03.2010
ԱՄՆ Կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում մի քանի ժամ քննարկումից յետոյ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեանը վերաբերեալ բանաձեւի քւէարկութիւնը, որի արդիւնքում կողմ են քւէարկել 23 հոգի, դէմ`22 հոգի:
Նշենք, որ քւէարկութեան ընթացքում, երբ մի պահ դէմ ձայներն աւելի շատ էին, քան կողմ ձայները, ԱՄՆ Կոնգրէսի դահլիճում ներկայ Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը բարձր տրամադրութիւնից չէր կարողանում զսպել ժպիտը:
Դահլիճում էր գտնւում նաեւ Հայաստանի պատւիրակութիւնը, այդ թւում ՀՀ ԱԺ պատգամաւոր Վահան Յովհաննիսեանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարեանը:
Տեղեկացնենք նաեւ, որ քւէարկութիւնը դեռ չաւարտւած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարութեան նստավայրից մեկնել էր նախագահական նստավայր՛ Աբդուլա Գիւլի հետ քննարկելու ստեղծւած իրավիճակը:
NEWS.am-ը ներկայացնում է յանձնաժողովում քւէարկութեան արդիւնքները.

Դեմոկրատներ

Հովարդ Բերման — կողմ
Գարի Աքքերման —կողմ
Էնի Ֆալեոմավեգա —կողմ
Դոնալդ Փեյն — կողմ
Բրեդ Շերման — կողմ
Էլիոթ Էնջել — կողմ
Բիլլ Դելահանթ — դէմ
Գրեգորի Միքս — կողմ
Դայան Ուոթսոն — կողմ
Ռասս Քարնահան —դէմ
Ալբիո Սայրես — կողմ
Ջերալդ Քոննոլլի — դէմ
Մայքլ Մաքմահոն — դէմ
Ջոն Թաներ — դէմ
Ջին Գրին — կողմ
Լին Ուոլի — կողմ
Շեյլա Ջեքսոն Լի — չի ներկայացել
Բարբարա Լի — կող
մՇելլի Բերքլի — կողմ
Ջոզեֆ Քրոուլի — կողմ
Մայք Ռոսս — դէմ
Բրեդ Միլլեր — դէմ
Դեվիդ Սքոթ — դէմ
Ջիմ Կոստա — կողմ
Քիթ Էլլիսոն — կողմ
Գեբրիել Ջիֆֆորդս — կողմ
Ռոն Քլեյն

Հանրապետականներ

Իլեանա Ռոս-Լեյտինեն — դէմ
Քրիստոֆեր Սմիթ — կողմ
Դեն Բարտոն — դէմ
Էլթոն Գալլեգլի
Դանա Ռորաբախեր —կողմ
Դոնալդ Մանզուլլո — կողմ
Էդվարդ Ռոյս —կողմ
Ռոն Փոլ — դէմ
Ջեֆֆ Ֆլեյկ —դէմ
Մայք Փենս — դէմ
Ջոե Ուիլսոն — դէմ
Ջոն Բուզման —դէմ
Գրեշեմ Բարրետ —դէմ
Կոննի Մաք— դէմ
Ջեֆֆ Ֆորտենբերրի — դէմ
Մայքլ ՄքՔոլ— դէմ
Թեդ Փո — դէմ
Բոբ Ինգլիս — դէմ
Գաս Բիլիրակիս —կողմ

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: