Յովիկ Աբրահամեան.–
Արձանագրութիւնները Հայաստանը կը վաւերացնի Թուրքիայից յետոյ
18:56 / 03.03.2010
Հայաստանի խորհրդարանը կը վաւերացնի Հայ-թրքական արձանագրութիւնները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վաւերացումից յետոյ: Այդ մասին յայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը մարտի 3-ին ARTOC group տրանսգազային ներդրումային ընկերութեան նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրի հետ հանդիպմանը:
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաեւ Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացին: Աբրահամեանը եւս մէկ անգամ փաստել է, որ Հայ-թրքական արձանագրութիւնները պէտք է առնչւեն բացառապէս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը եւ սահմանի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի խորհրդարանը կը վաւերացնի Հայ-թրքական արձանագրութիւնները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վաւերացումից յետոյ:
Հանդիպման ընթացքում քննարկւել են ընկերութեան կողմից Հայաստանում իրականացւող ներդրումային ու ենթակառուցւածքային ծրագրերը, ինչպէս նաև հետագայ համագործակցութեան հնարաւոր հեռանկարային ուղղութիւնները:
ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերութեան նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրի խօսքով` ընկերութիւնը հետաքրքրւած է Հայաստանում ներդրումների իրականացմամբ եւ ծրագրում է համագործակցութեան կոնկրէտ ուղղութիւններ ընտրել` երկրում առկայ հնարաւորութիւնները մանրամասն ուսումնասիրելուց յետոյ: Ընկերութեան նպատակն է ներդրումների միջոցով էապէս բարելաւել և բարձրացնել կեանքի որակը: Պարոն Գաբրը տեղեկացրեց, որ ընկերութիւնը Կահիրեի արւարձաններից մէկում յաջողութեամբ իրագործւած «Smart Village» քաղաքի գաղափարը Երեւանում առաւել փոքր մասշտաբով իրականացնելու նպատակ ունի. ծրագիրն ընդգրկելու է միջազգային այն կազմակերպութիւնները, որոնք ցանկանում են համագործակցել Հայաստանի եւ Եգիպտոսի հետ: Նա նաև նշել է, որ առաջիկայում կրկին Հայաստան կայցելի առաւել գործնական առաջարկներով:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: