Ադրբեջանը դատապարտում է ԱՄՆ-ի Կոնգրէսի յանձնաժողովի որոշումը



05.03.2010
Արման Յովհաննիսեան

Ադրբեջանը ուրբաթ օրը դատապարտել է Միացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 252 բանաձեւի ընդունումը եւ զգուշացրել, թէ դա կարող է վնաս հասցնել Միացեալ Նահանգների շահերին:
«Ֆրանսպրէս» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աւագ օգնական Ալի Հասանովը, մասնաւորապէս, յայտարարել է. - «Այս միակողմանի որոշումը ընդունւեց հայամէտ կոնգրէսականների ճնշման տակ: Այն հակասում է Միացեալ Նահանգների եւ ամերիկացի ժողովրդի շահերին»:
«Յոյսով ենք, որ Ներկայացուցիչների պալատը հաւանութիւն չի տայ բանաձեւին: Առաջին աշխարհամարտի ընթացքում շատ ժողովուրդներ եւ շատ պետութիւններ են կորուստներ ունեցել, եւ այդ հարցերով զբաղւելը պատմաբանների, այլ ոչ թէ Միացեալ Նահանգների Կոնգրէսի գործն է», - ասել է Հասանովը:
«Ֆրանսպրէս»-ը նշում է, որ Ադրբեջանը Միացեալ Նահանգների առանցքային գործընկերներից է Կասպից ծովին առնչւող նախագծերում:

0 Պատգամ: