Պայքարում են Մարտի 8-ի դէմ՝ այն համարելով երկերեսանիութեան եւ տափակութեան օր
20:19 / 06.03.2010
Ռուսական НТВ հեռուստաընկերութեան հաղորդավար Պյոտր Ֆադեեւն իր բլոգում գրել է, որ պէտք է միջոցներ ձեռք առնել Մարտի 8-ի տօնը վերացնելու ուղղութեամբ։ Բլոգերն այդ ամսաթիւը մեծ յիմարութեան, երկերեսանիութեան եւ տափակութեան օր է կոչել։ Կանանց նա մեղադրել է որքան հնարաւոր է շատ ծաղիկներ եւ նւէրներ ստանալու ձգտման, իսկ տղամարդկանց՝ թուլակամութեան եւ այն բանի մէջ, որ նրանք պատրաստ են տարւայ մէջ միայն մէկ օր կանանց հասարակութեան իրաւահաւասար անդամներ համարել, ինչը հարիւր տարի առաջ պահանջում էր Կլարա Ցետկինը։
Ֆադեեւը նշում է, որ իրականում հէնց այդ օրն են տղամարդիկ հոգ տանում շրջազգեստաւոր գործընկերների հանդէպ եւ զիջում նրանց կենցաղային մանրուքներում։ Վերջում բլոգերը յայտարարում է կանանց օրւայ միջազգային պայմանագրից միակողմանիօրէն դուրս գալու մասին եւ կոչ է անում համախոհներին՝ հետեւել իր օրինակին։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: