Ինտերնէտ հասանելիութիւնն ընկալւում է որպէս մարդու հիմնարար իրաւունքներից մէկը


16:39 / 08.03.2010
Զարգացած եւ զարգացող երկրների բնակիչների ճնշող մեծամասնութիւնը ինտերնէտ հասանելիութիւնը համարում են իրենց կեանքի կարեւոր մաս։ Ինտերնէտի ստեղծումից 20 տարի, անց BBC-ին տաբեր երկրներում հարցում է անցկացրել, որի արդիւնքները փաստում են, թէ համաշխարհային ցանց հասանելիութիւնը ընկալւում է որպէս մարդու հիմնարար իրաւունքներից մէկը։ 23 երկրների հարցւածների 80 տոկոսը համաձայնել է սրայ հետ։ Գրեթէ նոյնքան էլ յայտարարել են, որ ինտերնէտն իրենց աւելի ազատ է դարձրել։
Այն ժամանակ, երբ Հարաւային Կորէայի եւ Նիգերիայի բնակչութեան մեծամասնութիւնը դէմ է ինտերնետի կանոնաւորմանը, Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները կողմ են այդ գաղափարին։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: