Ի՞նչ տեղեկութււն ունի
Արամ Սարգսեանը
-Մենք պէտք է հասնենք նրան, որ կառավարութիւնը, որը հիմա գլուխ է գովում, թէ առաջին երկու ամսւայ ընթացքում մեծ քանակութեամբ հարկեր է հաւաքել, այդ հարկերից ստացած շահոյթն ուղղի սոցիալական անապահով խաւերին՝ այդպիսով փոխհատուցելով սակագների բարձրացումը։ Այդպիսի քայլը ես միայն կողջունէի,-ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը։
ՀԴԿ նախագահն ասել է, թէ ինքը տւեալներ ունի, որ բոլոր տնտեսվարող սուբյէկտներին յանձնարարել են 10 հազար դրամով բարձրացնել փաստացի ներկայացւող աշխատավարձերի չափը.
-Այսինքն, եթէ մարդիկ աշխատավարձի չափը նշում էին 30 հազար դրամ, հիմա պէտք է 40 հազար նշեն։ Դրանից, իհարկէ, արհեստականօրէն հարկերն աւելացան։ Դրանով է բացատրւում, որ իրականում ստւերի դէմ պայքարը դեռ ռեալ չէ։ Ստւերի դէմ պայքարը ռէալ կը լինի այն ժամանակ, երբ իշխանութիւններն սկսեն օլիգարխներին պարտադրել ստւերից դուրս գալ։ Այնտեղ են կուտակւած այն ահռելի գումարները, որոնք կարող են բիւջէն համալրել։

7or.am

0 Պատգամ: