ՀՀ ՊՆ. Հայաստանի զինուժը ԼՂՀ տարածքում վարժանքներ չի իրականացնում
15:42 / 06.03.2010
1994 թւականից սկսած՝ 16 տարւայ ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ կերպ չի կարողանում հասկանալ, որ Հայաստանը վարժանքներ չի իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի քարտուղար Սէյրան Շահսուվարեանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատւամիջոցների տարածած տեղեկութիւնը «Լեռնային Ղարաբաղի տարածքում լայնամասշտաբ վարժանքների եւ ռազմական մանեւրների մասին»:
Նշենք, որ նախօրէին մի շարք ադրբեջանական լրատւամիջոցներ տեղեկութիւն էին տարածել ԼՂՀ տարածքում հայկական Զինեալ Ուժերի մարտական վարժանքների մասին: Մասնաւորապէս 1news.az գործակալութիւնը հաղորդում է, որ վարժանքներն անցել են զրահատեխնիկայի, հրէտանու եւ հրթիռային կայանների մասնակցութեամբ՝ Աղդամի շրջանում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment