Էրդողանից առաջին արձագանքը Ցեղասպանութեան օրինագծի հետ կապւած. Կատակերգութիւն էր եւ քաղաքական որոշում
18:04 / 05.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցութեան ղեկավար խորհրդի համաժողովի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւների յանձնաժողովի կողմից ընդունւած թիւ 252 հայկական բանաձեւի։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Էրդողանը Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը համարել է կատակերգութիւն եւ քաղաքական որոշում։
Նշենք, որ այս տեղեկութեան տակ մի ընթերցող թողել է հետաքրքիր մեկնաբանութիւն՝ ասելով. «Քաղաքական որոշու՞մ։ Եթէ յանձնաժողովը չընդունէր նախագիծը մի՞թէ նոյնպէս քաղաքական որոշում չէր լինելու։ Ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Թէ՞ Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովից գիտական որոշում էիք սպասում»,-նշւում է մեկնաբանութեան մէջ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment