Բեռլինում ցուցադրւել է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող փաստավաւերագրական ֆիլմ
15:50 / 11.03.2010
Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինո–դահլիճում մարտի 10-ին տեղի է ունեցել «Մոխիրն ու փիւնիկը» փաստավաւերագրական ֆիլմի ցուցադրումը` նւիրւած Հայոց Ցեղասպանութեանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ֆիլմը նկարահանւել է յայտնի հրապարակախօս եւ գիտնական Եոհաննէս Լեփսիուսի ծննդեան150-ամեակի առթիւ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերութեան կողմից Գերմանական դաշնային մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցութեամբ:
Միջոցառմանը ներկայ են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիւանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից յետոյ ելոյթներով հանդէս են եկել ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմէն Մարտիրոսեանը եւ ֆիլմի ռեժիսոր Սոլախեանը: Ելոյթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմէն Մարտիրոսեանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին:

0 Պատգամ:
Post a Comment