Ադրբեջանական կողմը գնդակօծել է Ղարաբաղեան դիրքերը
17:50 / 10.03.2010
Մարտի 9-ի, լոյս 10-ի գիշերը եւ ողջ օրւայ ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի որոշ հատւածներում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Ինչպէս հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը, ադրբեջանական կողմը գնդակոծել է Ղարաբաղեան դիրքերը փոքր տրամաչափի զէնքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Նուզգերի, Կարախանբէյլիի, Քարվենդի, Կարմիրաւանի ուղղութեամբ:ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը դադարեցրել է հրաձգութիւնը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment