Թուրքիայի նախագահը սկսել է վիրաւորել ԱՄՆ կոնգրէսականներին
«Որոշման մէջ թուրք ազգի նկատմամբ»
Թուրքիան երբեք ճնշման տակ տակ չի ընդունի որոշում, որին չի հաւատում: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրէսեի արտաքին յարաբերութիւնների յաձնաժողովում Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւի ընդունման փաստը:
Գիւլը, մասնակցելով Գեղեցիկ արւեստների համալսարանի 127-ամեակի առթիւ կազմակերպւած միջոցառմանը, նշել է. «Որոշման մէջ թուրք ազգի նկատմամբ որեւէ յարգանք չկայ: ԱՄՆ-ի պէս երկրում քաղաքական գործիչները ինչպէս են օգտագործում քւէները: Իրենց ընտրատարածքներում Հայ համայնքից 3 կամ 5 քւէ ստանալու համար իրենց դաշնակից երկրի դէմ են քւէարկում»:
Ըստ Գիւլի՝ Թուրքիայի դէմ «քւէարկողներին խնդրոյ առարկայ որոշման մէջ յիշատակւող պատմութիւնից հարցեր տաք` երեք րոպէ չեն կարող խօսել»:
«Դա շատ անհանգստացնող է: Եթէ աշխարհին ուղղութիւն ցույց տւող երկրի քաղաքական գործիչները այդպէս են իրենց դրսեւորում, ապա աշխարհին հետաքրքրող իրադարձութիւններից ինչպէս են գլուխ հանելու: Իրականութիւնն այն է, որ Թուրքիան երբեք ճնշման տակ տակ չի ընդունի որոշում, որին չի հաւատում: Այդ որոշումը տարածաշրջանում խաղաղութեան համար գործադրած ջանքերին վնաս է հասցնում»,- ասել Աբդուլլահ Գիւլը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: