1,3 տոննայ կոկաին է առգրաււել Վալէնսիայի նաւահանգստում
16:03 • 05.03.10
Իսպանիայի իրաւապահ մարմինները Վալէնսիայի նաւահանգստում առգրաւել են 1,3 տոննայ կոկաին։ Թմրադեղերի մեծ խմբաքանակը յայտնաբերել են բեռնարկղերում։ Կոկաինը Վալէնսիայից փոխադրում էին Դոմինիկեան Հանրապետութիւն Nordsea նաւով, որը բեռնափոխադրումներ էր իրականացնում Կիպրոսի դրօշի ներքոյ։ Այս մասին հաղորդում է EFE գործակալութիւնը։
Կոկաինով բեռնարկղերը հասցէագրւած էին մադրիդեան ընկերութիւններից մէկին, որի անունը չի նշւում։ Հետաքննութեան արդիւնքում Վալէնսիայում ձերբակալւել է մէկ մարդ, ևս մէկ կասկածեալի ձերբակալել են Բարսելոնայում։ Ըստ իրաւապահ մարմինների՝ Իսպանիայի տարածքով անցնում է Լատինական Ամերիկայից Եւրոպա մատակարարւող թմրամիջոցների գլխաւոր փոխադրաուղիներից մէկը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment