Թուրք լրագրողներն էլ են հասկանում, որ Ցեղասպանութիւնը իրաւական հարց է
Մարտ 18, 2010թ. 20:45
Թուրքիան կը դառնայ նացիստական Գերմանիան, եթէ Հայ գաղթականներին երկրից վտարելու որոշում կայացնի. կարծիք է յայտնել թուրքական «Հուրիէթ» թերթի թղթակից Եըլմազ Օզիդիլը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի յայտարարութիւնը Թուրքիայում ապօրինի ապրող հայաստանցիներին վտարելու հնարաւորութեան մասին: Նրա կարծիքով` սխալ է այն կարծիքը, թէ հայերը թուրքերից «խլում են» աշխատատեղերը:
Լրագրողը նաեւ անիմաստ է համարում Ցեղասպանութեան հարցով պատմական յանձնաժողովի ստեղծումը: «Պատմաբաններն այդ հարցը չեն լուծի: Թուրք պատմաբանները մի բան կասեն, հայերը` այլ բան: Դա պատմական կամ քաղաքական հարց չէ, իրաւական հիմնախնդիր է»,- նշել է նա` աւելացնելով, որ Հայոց Ցեղասպանութեանը հարցը պէտք է լուծի Հաագայի միջազգային դատարանը:

ArmAr.am

0 Պատգամ: