Ամենայն Հայոց կաթողիկոսին հրաւիրել են Բաքու


14:02 / 20.03.2010
Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլ Ա-ն եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Շէյխ օլ Էսլամ Փաշա Զադէն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ին հրաւիրել են Բաքու՝ մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքւում կայանալիք ԱՊՀ եւ Բալթեան երկրների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին:
Այդ մասին մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագոյն հոգեւոր խորհրդի ընդլայնւած ժողովում յայտարարել է Գարեգին 2-ը՝ յաւելելով, որ ընթացակարգային որոշակի յստակեցումներից յետոյ վերջնական որոշում կը կայացւի գագաթնաժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցութեան վերաբերեալ:
Մայր Աթոռի տեղեկատւական կենտրոնից NEWS.am-ին յայտնում են, որ Գերագոյն հոգեւոր խորհրդի նիստին ներկայացւել են Մայր Աթոռի 2009թ. գործունէութեան տեղեկագիրը եւ ֆինանսա-տնտեսական զեկոյցը:
Գերագոյն հոգեւոր խորհուրդն ի գիտութիւն է ընդունել նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքութեան Կրօնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի զեկոյցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից պատրիարքի ընտրութեան ընթացքի վերաբերեալ` վերահաստատելով փոխանցւած տեղեկատւութիւնը, որ Թուրքիայի իշխանութիւններին ներկայացւել է Աթոռակից պատրիարք ընտրելու վերաբերեալ դիմումը` սպասելով ընտրութեան անցկացման համար համապատասխան արտօնութեան տրամադրմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: