Եւրոպայի հայերը դատապարտում են Էրդողանի յայտարարութիւնը
Մարտ 20, 2010թ. 13:00
Եւրոպայի Հայերի Համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լոնդոնում արած յայտարարութիւնը, ըստ որի` անհրաժեշտութեան դէպքում Թուրքիայից դուրս կը հանի Հաայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ:
«Այս փաստը նոյնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատեացութիւն, մասնաւորապէս անհանդուրժող վերաբերմունք Հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման յայտարարութեամբ հանդէս է գալիս մի պետութեան ղեկավար, որի քաղաքացիներից մի մեծ զանգւած, որպէս ապաստանեալներ եւ գաղթականներ, ապրում են եւրոպական երկրներում: Առաւել զարմանալի է նաեւ այն առումով, որ նման դիրքորոշում եւ մօտեցում ունեցող մի երկիր ձգտում է դառնալ եւրոպական ընտանիքի անդամ»,- նշել են յայտարարութեան հեղինակներն ու յայտարարել. «Կոչ ենք անում Եւրոպայի համապատասխան մարմիններին դատապարտել այս յայտարարութիւնը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Թուրքիայում տիրող մարդու իրաւունքների եւ այլ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականութեան նկատմամբ: Կոչ ենք անում նաեւ Եւրոպայի բոլոր պետութիւններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականութիւնը եւ դատապարտելու Ցեղասպանութեան ոճիրն ու ճանաչելու Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը»:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment