Ժիրինովսկին ողջունում է ամերիկացի կոնգրէսականների որոշումը
14:36 • 06.03.10
Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ, ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձևի ընդունումը։ Այդ մասին հաղորդում է Комментарии.Ру-ն։
«Մենք ողջունում ենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչելու մասին որոշումը։ Դա Առաջին համաշխարհային պատերազմի գլխաւոր էջերից էր։ Ոչ մի եւրոպական կամ ասիական երկրում չի եղել ժողովրդի նման դաժան բնաջնջում։ Հարկաւոր է յիշել դա»։
Tert.am

0 Պատգամ: